Դերմատոսկոպիան ախտորոշման նպատակով կատարվող՝ նորագոյացությունների և մաշկի զննության ոչ ինվազիվ, օպտիկական մեթոդ է։ Optimum-ի մաշկաբանության բաժնում այն կատարվում է գերմանական Heine Delta ապրանքանիշի դերմատոսկոպով։ Այն լայն կիրառություն ունի ինչպես տարաբնույթ մաշկային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման դեպքում, այնպես էլ մաշկային ամենատարբեր նորագոյացությունների ախտորոշման մեջ։
Ե՞րբ դիմել մաշկաբանին դերմատոսկոպիկ հետազոտության նպատակով
- երբ խալը կամ նորագոյացությունը վնասվել է, արնահոսել, չորացել, թեփոտվել, կամ նկատում եք նոր մազի առկայություն նորագոյացության վրա
- երբ այն փոխվել է չափսերով, եզրագծով, գույնով, մակերեսով
- երբ այն պարբերաբար ենթարկվում է վնասման՝ շփվելով հագուստի կամ զարդերի հետ
- երբ ընտանեկան անամնեզում կա մելանոմայի դեպք
- երբ ունեք բազմաթիվ խալեր և հաճախ եք լինում արևի ուղիղ ճառագայթների տա
- երբ արևայրուքից հետո խալը վնասվել է, կամ նորն է ի հայտ եկել
Դերմատոսկոպիան ապահովում է արագ, անվտանգ և բարձր ճշգրտությամբ ախտորոշում, որը թույլ է տալիս դինամիկ հսկողություն սահմանել, որոշել հետագա քայլերը, հեռացման ցուցման դեպքում՝ ընտրել հեռացման մեթոդը։
Գրանցվել կարող եք՝ 098/96 32 31 15 հեռախոսահամարով, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19:

