Skip to content Skip to sidebar Skip to footer

Թերապիա

Թերապևտիկ ստոմատոլոգիան ատամնաբուժության հիմնական և ամենակարևոր ուղղություններից մեկն է, որը զբաղվում է ատամների հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և պահպանողական բուժմամբ։ Թերապիայի գլխավոր նպատակը բնական ատամների առողջության ամեն գնով պահպանումն է և դրանց ֆունկցիայի վերականգնումը։

Ի՞նչ խնդիրներ է լուծում թերապևտիկ ստոմատոլոգիան

Թերապևտիկ բուժումը ներառում է հետևյալ հիվանդությունների և խնդիրների բուժումը՝

  • կարիես
  • պերիօդոնտիտ
  • արմատախողովակների բորբոքային հիվանդություններ
  • ատամների զգայունություն
  • էմալի մաշվածություն և վնասվածքներ

Թերապևտիկ բուժման հիմնական և ժամանակակից մեթոդները Optimum-ում

Ժամանակակից թերապևտիկ ստոմատոլոգիան կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ և նյութեր՝ ապահովելով բարձր որակ և երկարատև արդյունք։

Կարիեսի բուժում
Կարիեսի վաղ հայտնաբերումն ու բուժումը թույլ է տալիս պահպանել ատամի առողջ հյուսվածքները։

Էնդոդոնտիկ բուժում (արմատախողովակների բուժում)
Կատարվում է ատամի ներսի ախտահարված հյուսվածքների հեռացում, խողովակների մանրակրկիտ մաքրում և հերմետիկ ատամնալիցք։ Բարձր ճշգրտությամբ բուժման համար քաղաք Վանաձորի Optimum կլինիկան կիրառում է ստոմատոլոգիական մանրադիտակ, որը խոշորացնում և լուսավորում է աշխատանքային դաշտի մակերեսը՝ թույլ տալով բուժման պրոցեսը հստակեցնել և հեշտացնել։

Ռեստավրացիա
Ատամների վերականգնման համար օգտագործվում են ժամանակակից, բնական գույնով և որակյալ կոմպոզիտային նյութեր։

Թերապևտիկ ստոմատոլոգիայի կարևորությունը

✔ բնական ատամների ամեն գնով պահպանում
✔ ցավի և բարդությունների կանխարգելում
✔ ատամների ֆունկցիոնալ և էսթետիկ վերականգնում
✔ երկարաժամկետ առողջություն

Թերապևտիկ ստոմատոլոգիան հանդիսանում է առողջ ժպիտի հիմքը։ Ժամանակին դիմելով մասնագետին՝ հնարավոր է կանխել լուրջ բարդությունները և պահպանել ատամների բնական կառուցվածքը երկար տարիներ։

Մի հետաձգեք այցը ստոմատոլոգին, Optimum-ում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք զանգով` 098/96 32 31 15, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: