Skip to content Skip to sidebar Skip to footer

Ատամնաշարի սքանավորում

Ատամնաշարի սքանավորումը ժամանակակից, ոչ ինվազիվ և բարձր ճշգրտությամբ մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ատամների, ծնոտների և ամբողջ բերանի խոռոչի թվային մոդելնեը՝ առանց ավանդական “չափս վերցնելու” գործընթացի։ Սքանավորումն իրականացվում է հատուկ ատամնաբուժական ինտրաօրալ սքաներով (intraoral scanner)՝ ապահովելով արագ, հարմար և հստակ արդյունք։

Սքանավորուման առավելությունները

✔ Անվտանգ և ոչ ինվազիվ՝ առանց ճառագայթի
✔ Արագ արդյունք՝ հաճախ մի քանի րոպեում
✔ Ճշգրիտ թվային մոդել՝ պրոթեզավորման և օրթոդոնտիկ ծրագրերի համար
✔ Հարմար է պացիենտի համար՝ առանց ցավային զգացողության և անհարմարության
✔ Հեշտությամբ կարելի է համեմատել անցյալ և ներկա վիճակները, հետևել բուժման զարգացմանը

Երբ է կիրառվում

  • Օրթոդոնտիկ բուժման նախնական և ընթացիկ պլանավորուման ժամանակ
  • Պրոթեզավորման և ատամնաշապիկների նախագծման ժամանակ
  • Իմպլանտատների տեղադրման ժամանակ
  • Ժամանակակից էնդոդոնտիկ և վիրաբուժական միջամտությունների ընթացքում

Ատամնաշարի սքանավորումը դարձել է ստոմատոլոգիայի անբաժանելի մասն՝ ապահովելով արագ, ճշգրիտ և հարմար ախտորոշում։ Թվային մոդելների օգտագործմամբ ստոմատոլոգը կարող է ապահովել բարձրորակ և անհատականացված բուժում՝ նվազագույն անհարմարությամբ պացիենտի համար։

Optimum-ում կիրառվում են բոլոր այն ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդները, որոնք հեշտացնում են ստոմատոլոգի աշխատանքն ու պացիենտի բուժման ընթացքը։ Գրանցվեք զանգով՝ 098/96 32 31 15, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: