Skip to content Skip to sidebar Skip to footer

Օրթոպեդիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան ատամնաբուժության այն ուղղություն է, որը զբաղվում է վնասված կամ բացակայող ատամների վերականգնմամբ՝ կիրառելով ժամանակակից պրոթեզավորման մեթոդներ։ Օրթոպեդիկ բուժման նպատակն է վերականգնել ատամների բնական ֆունկցիան, գեղեցիկ ժպիտը և բերանի խոռոչի ընդհանուր առողջությունը։

Ի՞նչ խնդիրներ է լուծում օրթոպեդիկ ստոմատոլոգիան

Օրթոպեդիկ բուժումը կիրառվում է հետևյալ դեպքերում՝

  • մեկ կամ մի քանի բացակայող ատամների առկայության դեպքում
  • վնասված, կոտրված կամ մեծ մաշվածությամբ ատամների դեպքում
  • էսթետիկ խնդիրների (գույն, ձև, չափ) շտկման համար
  • ծամողական ֆունկցիայի խանգարումների դեպքում

Օրթոպեդիկ բուժման հիմնական մեթոդները

Ժամանակակից օրթոպեդիկ ստոմատոլոգիան առաջարկում է բազմազան լուծումներ՝ կախված պացիենտի կարիքներից և կլինիկական իրավիճակից։

Ատամնաշապիկներ
Օգտագործվում են վնասված ատամների ամրացման և բնական տեսքի վերականգնման համար։ Իմպլանտացիայի ընթացքում՝ իմպլանտատի վրա։

Կամուրջներ
Կիրառվում են մեկ կամ մի քանի բացակայող ատամների փոխարինման նպատակով։

Վինիրներ
Բարակ կերամիկական երեսպատիչներ են, որոնք կիրառվում են ժպիտի էսթետիկ բարելավման համար։

Շարժական և մասնակի շարժական պրոթեզներ
Լուծում են մասամբ կամ ամբողջությամբ ատամազուրկ պացիենտների խնդիրները։

Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի առավելությունները

✔ վերականգնված ծամողական ֆունկցիա
✔ բնական և էսթետիկ տեսք
✔ խոսքի և ժպիտի բարելավում
✔ կյանքի որակի բարձրացում

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան հնարավորություն է տալիս վերականգնել ոչ միայն ատամները, այլև վստահությունը սեփական ժպիտի նկատմամբ։ Optimum-ում ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, մասնավորապես ատամների սքանավորման՝ պրոթեզավորումը դարձել է արագ, հարմարավետ, ճշգրիտ և երկարատև։

Խորհրդատվության համար՝ 098/96 32 31 15, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: