Skip to content Skip to sidebar Skip to footer

Օրթոդոնտիա

Օրթոդոնտիան ստոմատոլոգիական ճյուղ է, որը զբաղվում է կծվածքի խանգարումների և ատամների սխալ դասավորության ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ։ Օրթոդոնտիկ բուժման նպատակը ոչ միայն գեղեցիկ ժպիտն է, այլև առողջ կծվածքը, ատամների ֆունկցիայի լիարժեքությունը և երկարաժամկետ ատամնային առողջությունը։

Ո՞ր խնդիրներն է լուծում օրթոդոնտիան

Օրթոդոնտիկ բուժումը արդյունավետ է հետևյալ դեպքերում՝

  • խաչաձև, բաց կամ խորը կծվածք
  • սեղմված կամ իրար վրա դասավորված ատամներ
  • միջատամնային հեռավորություններ
  • դուրս ցցված կամ հետ ընկած ատամներ
  • ծնոտների անհամաչափություն
  • քունքստործնոտային հոդի դիսֆունկցիա

Այս խնդիրները կարող են առաջացնել ոչ միայն էսթետիկ անհարմարություն, այլև՝

  • ծամելու դժվարություն
  • խոսքի խանգարումներ
  • ատամների արագ մաշում
  • լնդերի հիվանդություններ
  • քունքստործնոտային հոդի դիսֆունկցիայի կարգավորում, ցավի, կտկտոցի կարգավորում

Ժամանակակից օրթոդոնտիան Optimum-ում

Ժամանակակից օրթոդոնտիան առաջարկում է բուժման մի քանի արդյունավետ լուծումներ՝

Բրեկետ համակարգեր

  • մետաղական
  • կերամիկական
  • շափյուղյա (սապֆիրե)
  • լեզվային (տեղադրվում են ատամների ներսի մակերեսին)

Թափանցիկ կապաներ (aligners)
Ժամանակակից և գրեթե անտեսանելի տարբերակ՝ հատկապես մեծահասակների համար։

Բուժման մեթոդի ընտրությունը կախված է խնդրի բարդությունից, տարիքից և պացիենտի նախընտրություններից։

Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում օրթոդոնտիկ բուժումը

Օրթոդոնտիկ բուժման նպատակով՝ առաջին այցն օրթոդոնտին կարելի է կատարել 6–7 տարեկանից, երբ հնարավոր է վաղ հայտնաբերել ծնոտների զարգացման խանգարումները։ Սակայն այսօր օրթոդոնտիկ բուժումը արդյունավետ է նաև մեծահասակների դեպքում։

Օրթոդոնտիկ բուժման առավելությունները

✔ Գեղեցիկ և համաչափ ատամնաշար
✔ Ճիշտ կծվածք և ֆունկցիա
✔ Խոսքի լավացում և ծամողական ֆունկցիայի կարգավորում
✔ Ատամների և լնդերի առողջության պահպանում
✔ Ինքնավստահության բարձրացում

Օրթոդոնտիան համատեղում է առողջությունն ու էսթետիկան։ Ժամանակին սկսված և ճիշտ պլանավորված օրթոդոնտիկ բուժումը ապահովում է ոչ միայն գեղեցիկ ժպիտ, այլև բերանի խոռոչի երկարատև առողջություն։

Քաղաք Վանաձորի Optimum կլինիկայի ստոմատոլոգիական բաժնում օրթոդոնտիկ բուժումից առաջ խորհրդատվությունն անվճար է․ գրանցեք զանգով՝ 098/096 32 31 15, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: