Skip to content Skip to sidebar Skip to footer

Եղունգների սնկային ախտահարման լազերային բուժում

Եղունգների սնկային ախտահարումը (onychomycosis) տարածված խնդիր է, որը կարող է առաջացնել եղունգների դեֆորմացիա, կոշտացում և ցավ։ Մինչ հիմնական դեղորայքային բուժման մեթոդները երկարատև են՝ ND:YAG լազերային մեթոդը դարձել է ժամանակակից և արդյունավետ լուծում՝ արագ, անվտանգ և նվազագույն անհարմարությամբ։

Ինչպե՞ս է ազդում ND:YAG լազերը

ND:YAG լազերը (Neodymium-doped Yttrium Aluminum Garnet) քայքայում է սնկային միցելները և կանխում դրանց տարածումը հարակից եղունքներին կամ ոտնաթաթին։

Ինչպե՞ս է կատարվում բուժումը

  1. Կատարվում է սնկային ախտահարման հստակ ախտորոշում, դեղորայքային բուժման նշանակում։
  2. ND:YAG լազերը oժանդակ թերապիա է, որը պարտադիր համակցվում է դեղորայքային բուժմանը։
  3. Բուժումը ոչ ինվազիվ է, չկա ցավային կամ անհարմարավետության զգացում։
  4. Մեկ պրոցեդուրայի տևողությունը սովորաբար 15-20 րոպե է, և բուժման կուրսը կախված է ախտահարման ծանրությունից (հաճախ մինչև 4 սեանս` 25-30 օր ընդմիջումներով)։

Optimum-ի մաշկաբանության բաժնում եղունգների սնկային ախտահարման բուժումը կատարվում է բրազիլական Vydence Long Pulse լազերային սարքավորման միջոցով։

ND:YAG լազերային մեթոդը այսօր համարվում է ամենաարդյունավետ, անվտանգ և ժամանակակից լուծումը եղունգների սնկային ախտահարման բուժման համար։ Այն ապահովում է արագ արդյունք, երկարատև պահպանություն և նվազագույն անհարմարություն պացիենտի համար։

Մկաբանի խորհրդատվության համար կարող եք գրանցվել զանգով՝ 098/96 32 31 15 հեռախոսահամարով, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: