Nd:YAG լազերային մեթոդը ժամանակակից և արդյունավետ լուծում է դեմքի և մարմնի տեսանելի մազանոթների և անոթային ցանցի նվազեցման համար։ Լազերային ճառագայթը ընտրովի ազդում է մազանոթների ներսում գտնվող հեմոգլոբինի վրա՝ հանգեցնելով մազանոթի պատերի “սոսնձման” ՝ առանց շրջակա հյուսվածքների վնասման։
Մեթոդը անվտանգ է, հարմար է տարբեր մաշկի տեսակների համար և կարող է կիրառվել ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի այլ հատվածներում։ Բուժման ընթացքում անհարմարությունը նվազագույն է, իսկ վերականգնման շրջանը՝ կարճ, ինչը թույլ է տալիս արագ վերադառնալ առօրյա կյանքին։
Արդյունքները նկատելի են արդեն մի քանի սեանսից հետո՝ կախված մազանոթների խորությունից և քանակից, բարակ մազանոթների դեպքում գուցե մեկ այցը ևս բավարար լինի։ Միջամտությունից հետո շատ կարևոր է հետևել ապրելակերպին և սննդակարգին։
Optimum կլինիկայում մազանոթային ցանցի լազերային հեռացման միջամտությունը կատարվում է բրազիլական Vydence ապրանքանիշի Long Pulse սարքով։
Vydence ընկերությունն աշխարհում ամենամեծ լազերային հարթակներից է, ք․ Վանաձորում ընկերության սարքերը ներկայացված են միմիայն Optimum-ում։
Մինչ միջամտությունը խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք զանգով՝ 098/096 32 31 15, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19:

