Skip to content Skip to sidebar Skip to footer

Մաշկի Nd:YAG լազերային երիտասարդացում

Մաշկի Nd:YAG լազերային երիտասարդացումը ժամանակակից և ոչ ինվազիվ սարքավորումային երիտասարդացման մեթոդ է, որը նպաստում է մաշկի բնական թարմացմանը և երիտասարդ տեսքին։ Լազերային ճառագայթը ներթափանցում է մաշկի խոր շերտեր՝ խթանելով կոլագենի և էլաստինի արտադրությունը, այն բարելավում է մաշկի կառուցվածքը՝ առանց վնասելու մակերեսային շերտը։

Պրոցեդուրան արդյունավետ է մաշկի տոնուսի և առաձգականության նվազման, մանր կնճիռների, անհարթ գույնի, լայնացած ծակոտիների և ընդհանուր հոգնած տեսքի դեպքում։ Nd:YAG լազերային երիտասարդացման մեթոդը հարմար է տարբեր մաշկի տեսակների դեպքում, անցավ է և ունի կարճ վերականգնման շրջան, ինչը թույլ է տալիս արագ վերադառնալ առօրյա գործերին։

Արդյունքը զարգանում է աստիճանաբար՝ մի քանի սեանսների ընթացքում, ապահովելով բնական և երկարատև երիտասարդացում։

Optimum-ում մաշկի Nd:YAG լազերային երիտասարդացման պրոցեդուրան կատարվում է բրազիլական Vydence Long pulse սարքավորմամբ, որը միակն է Վանաձորում։

Մինչ պրոցեդուրան խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ 098/096 32 31 15 հեռախոսահամարով։