Skip to content Skip to sidebar Skip to footer

Ատամնային իմպլանտացիա

Ատամնային իմպլանտացիան այսօր բացակա ատամի կամ ատամնաշարի վերականգնման ամենաժամանակակից և հուսալի մեթոդն է։ Իմպլանտատը տիտանի համաձուլվածքից արհեստական արմատ է, որը տեղադրվում է ծնոտի ոսկրի մեջ և ծառայում է որպես հիմք՝ ատամնային պսակի, կամրջի կամ պրոթեզի համար։

Ե՞րբ է անհրաժեշտ ատամնային իմպլանտացիա

Իմպլանտացիան խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում՝

  • մեկ կամ մի քանի բացակայող ատամների դեպքում
  • ամբողջական անատամության ժամանակ
  • երբ հարակից առողջ ատամները ցանկալի չէ հղկել
  • շարժական պրոթեզներից անհարմարություն ունենալու դեպքում

Իմպլանտացիայի առավելությունները

Ատամնային իմպլանտացիան ունի մի շարք կարևոր առավելություններ՝


✔ բնական ատամին առավել մոտ տեսք և ֆունկցիա
✔ հարակից առողջ ատամների պահպանում
✔ ծնոտի ոսկրի ծավալի և խտության պահպանություն
✔ ծամողական հարմարավետ և լիարժեք գունկցիա, հարմարավետ խոսք
✔ երկարաժամկետ և կայուն արդյունք

Իմպլանտացիայի ընթացքը

Իմպլանտացիայի ընթացքը Optimum-ում

Optimum-ում ատամնային իմպլանտացիայի գործընթացը սովորաբար իրականացվում է մի քանի փուլով՝

  1. մանրակրկիտ զննում, ախտորոշում, համակարգչային տոմոգրաֆիա
  2. իմպլանտի տեղադրում
  3. ոսկրային ինտեգրացիայի շրջան
  4. պսակի կամ այլ օրթոպեդիկ կառուցվածքի տեղադրում

Որպեսզի իմպլանտատը տեղադրվի ամենաճիշտ տեղում՝ մենք աշխատում են նավիգացիոն իմպլանտացիայի սկզբունքով, ուղղորվում ենք հատուկ գայդերով։

Բուժման ամբողջ տևողությունն անհատական է, սակայն կլինիկան ստեղծել է բոլոր հնարավոր պայմաները՝ իմպլանտացիայի գործընթացն արագացնելու համար․ օրինակ՝ չափսերի վերցնումն իրականացվում է ատամնային սքանավորման միջոցով, որը կրճատում է բազմակի այցերի քանակը։

Արդյո՞ք իմպլանտացիան անվտանգ է

Ժամանակակից տեխնոլոգիաների և որակյալ նյութերի կիրառման շնորհիվ ատամնային իմպլանտացիան համարվում է անվտանգ և բարձր արդյունավետությամբ մեթոդ։ Ճիշտ պլանավորման և մասնագետի փորձի դեպքում հաջողության ցուցանիշը շատ բարձր է։

Քաղաք Վանաձորի Optimum կլինիկայի ստոմատոլոգիական բաժնում ատամնային իմպլանտացիայից առաջ խորհրդատվությունն անվճար է։ Գրանցվեք զանգով՝ 098/096 32 31 15 հեռախոսահամարով, հասցե՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: