Skip to content Skip to sidebar Skip to footer

Մազերի փոխպատվաստում

Մազերի փոխպատվաստումը ժամանակակից էսթետիկ բժշկության ամենաարդյունավետ լուծումներից է մազաթափության խնդրի դեպքում՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Քաղաք Վանաձորի Optimum կլինիկայում մազերի փոխպատվաստումն իրականացվում է FUE և FUT մեթոդի կիրառմամբ՝ փոխպատվաստման առաջատար մեթոդներով, որոնք ապահովում են բնական տեսք և կայուն արդյունք։

Գործընթացն իրականացվում է հատուկ վերապատրաստում անցած բժիշկ-մաշկաբանի կողմից՝ ժամանակակից սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխան։

Ի՞նչ է մազերի փոխպատվաստումը

Մազերի փոխպատվաստումը բժշկական միջամտություն է, որի նպատակն է վերականգնել կորցրած կամ նոսրացած մազերը։ Գործընթացի ընթացքում գլ[ամաշկի դոնոր հատվածից (բացակացության դեպքում մարմնի մյուս հատվածներից) մազարմատները վերցվում և փոխպատվաստվում են մազաթափ կամ նոսրացած հատվածներ՝ գլխի գագաթային և կողային հատվածներ։

Փոխպատվաստված մազարմատները շարունակում են աճել բնական ձևով, քանի որ դրանք Ձեր սեփական մազերն են։ Արդյունքում ստացվում է բնական տեսք և երկարատև արդյունք։

Գործընթացը իրականացվում է տեղային անզգայացմամբ, միջամտությունից հետո մինչև 1 ամսում կամ ավելի վաղ փոխպատվաստված մազերը սկսում են թափվել․ այնուհետև՝

3–4 ամիս անց սկսվում է նոր մազերի աճը

6 ամիս անց արդյունքը դառնում է ակնհայտ

9–12 ամիս անց ձևավորվում է վերջնական արդյունքը

Ինչու՞ մազերի փոխպատվաստումը կատարել Optimum-ում

Օptimum կլինիկայում մազերի փոխպատվաստումը կատարվում է հատուկ վերապատրաստում անցած մաշկաբանի կողմից, ով տիրապետում է մազաթափության պատճառներին, քաջատեղյակ է դրա ախտորոշման և բուժման մեթոդներից, ինչպես նաև փոխպատվաստումից հետո մազերի աճը խթանելու միջամտություններից։ Կլինիկայում հետմիջամտական էտապի մազերի աճի խթանման համար կիրառվում են նաև ժամանակակից սարքավորումային մեթոդներ, որն է Dermapen 4 միկրոասեղնավորումը։

Կատարե՛ք մազերի փոխպատվաստումը Optimum-ում՝ ժամանակակից, բարձրակարգ, հարմարավետ և մասնագիտացած բժշկական միջավայրում, որտեղ ամեն մանրուք նախատեսված է միջամտության հավուր պաշտաճի իրականացման համար, և որ ամենակարևորն է Լոռվա մարզում Վանաձորը միակն է, որտեղ ներդրված է միջազգային լավագույն փորձը։ Խորհրդատվությունն անվճար է․ գրանցվեք զանգով՝ 098/96 32 31 15, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: