Skip to content Skip to sidebar Skip to footer

Համակարգչային տոմոգրաֆիա

Ճիշտ ախտորոշումը՝ բուժման լավագույն գրավականն է, իսկ գերմանական ժամանակակից սարքավորմամբ ախտորոշումը կարող է հուշել որակի և արդյունավետության մասին

Համակարգչային տոմոգրաֆիա (CT) գերմանական Dürr Dental VistaVox սարքով

Համակարգչային կոնուս-ճառագայթային տոմոգրաֆիան (CBCT) ժամանակակից և բարձր ճշգրտությամբ ախտորոշիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ստանալ ատամների, ծնոտների և դիմածնոտային շրջանի եռաչափ պատկերներ։ Այն լայնորեն կիրառվում է ստոմատոլոգիայի տարբեր ոլորտներում՝ իմպլանտոլոգիա, օրթոդոնտիա, վիրաբուժություն և էնդոդոնտիա։

Dürr Dental VistaVox — գերմանական որակ և ճշգրտություն

VistaVox համակարգչային տոմոգրաֆը արտադրված է գերմանական Dürr Dental ընկերության կողմից և համարվում է ոլորտի առաջատար սարքերից մեկը։ Այն համատեղում է բարձր պատկերի որակն ու պացիենտի համար առավել անվտանգ ճառագայթային բեռնվածքը։

Սարքի հիմնական առավելությունները

✔ բարձր ճշգրտությամբ 3D պատկերներ
✔ նվազագույն ճառագայթային դոզա
✔ արագ և հարմար հետազոտություն
✔ օրթոպանտոմոգրաֆիկ և ցեֆալոմետրիկ (Ceph) նկարահանման հնարավորություն
✔ հարմար է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար

Ե՞րբ է անհրաժեշտ համակարգչային տոմոգրաֆիան

VistaVox CBCT հետազոտությունը կիրառվում է՝

  • ատամնային իմպլանտացիայի պլանավորման համար
  • օրթոդոնտիկ բուժումից առաջ և ընթացքում
  • բարդ ատամնաբուժական վիրահատություններից առաջ
  • իմաստության ատամների դիրքի գնահատման համար
  • արմատախողովակների և ոսկրային հյուսվածքի մանրակրկիտ ուսումնասիրության համար
  • օրթոդոնտիկ բուժումը պլանավորելու համար
Պացիենտի անվտանգությունն ու հարմարավետությունը Optimum-ում ամենակարևորն են

VistaVox սարքը նախագծված է այնպես, որ ապահովի առավելագույն տեղեկատվություն նվազագույն ճառագայթմամբ։ Հետազոտությունը տևում է ընդամենը մի քանի վայրկյան և չի առաջացնում անհարմարություն պացիենտի համար։

Գերմանական Dürr Dental VistaVox համակարգչային տոմոգրաֆը թույլ է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և ճիշտ պլանավորված բուժում՝ բարձրացնելով ստոմատոլոգիական ծառայությունների որակն ու արդյունավետությունը։

Ամրագրեք այցելությունը զանգով՝ 098/096 32 31 15, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: