Skip to content Skip to sidebar Skip to footer

Ատամների մաքրում և սպիտակեցում

Ատամների պրոֆեսիոնալ մաքրում Air Flow մեթոդով

Air Flow-ն ատամների մաքրման և փայլեցման ժամանակակից և արդյունավետ մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և անվտանգ հեռացնել ատամնափառը, պիգմենտացիան և մակերեսային նստվածքները՝ առանց էմալի վնասման։ Air Flow մաքրումն իրականացվում է օդի, ջրի և հատուկ մաքրող փոշու հոսքի միջոցով, որը նրբորեն մաքրում է ատամների մակերեսը և դժվար հասանելի հատվածները։ Մեթոդը հարմար է թե՛ բնական ատամների, թե՛ ատամնաշապիկների համար։

Ե՞րբ է խորհուրդ տրվում Air Flow մաքրումը

  • ատամներին կուտակված փառի և պիգմենտացիայի առկայության դեպքում
  • ծխախոտի երկարատև օգտագործման դեպքում
  • սուրճ, թեյ, գինի հաճախ օգտագործողների համար
  • օրթոդոնտիկ համակարգեր (բրեկետներ) կրող պացիենտների համար
  • լնդերի հիվանդությունների կանխարգելման նպատակով
  • ինչպես նաև 6 ամիսը մեկ՝ պարզապես ատամնաշարի վիճակին ծանոթանալու և կարիեսի կանխարգելման համար

Ատամների սպիտակեցումը Օptimum-ում

Optimum կլինիկան առաջարկում է ատամների սպիտակեցման տնային տարբերակը, այն ժամանակակից մեթոդ է ատամների գույնի բարելավման և սպիտակեցման համար, որն իրականացվում է տանը՝ ստոմատոլոգի հսկողությամբ։ Այս մեթոդը հարմար է այն մարդկանց, ովքեր ցանկանում են ատամների երկարատև և անվտանգ սպիտակեցում, առանց կլինիկա հաճախակի այցերի։

Ինչպես է կատարվում տնային սպիտակեցումը

  1. Ստոմատոլոգը նախպատրաստում է պացիենտի ատամների հատվածը և վերցնում չափս՝ ատամների վրա կատարվող սպիտակեցման հատուկ կապայի պատրաստման համար։
  2. Պացիենտը ստանում է անձնական կապան և սպիտակեցնող գելը (հատուկ քանակով ու դեղաչափով), ինչպես նաև կիրառման ցուցումներն ու խորհուրդները։
  3. Պացիենտը գելը տարածում է կապայի ներսում և կրում որոշակի ժամանակ։
  4. Հիմնականում պրոցեդուրան տևում է 1–2 շաբաթ, մինչև տեսանելի և ցանկալի արդյունքը, իհարկե կախված նյութից՝ ժամկետը կարող է տարբեր լինել։

Տնային սպիտակեցման առավելությունները

✔ Անհատականացված՝ յուրահատուկ կապա յուրաքանչյուր պացիենտի համար
✔ Հարմար՝ կարելի է անել տանը և սեփական ժամանակացույցով
✔ Ավելի երկարատև, հանգիստ և բնական սպիտակություն

Գրանցվել հարկավոր է նախապես՝ 098/96 32 31 15 զանգով, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 19: