Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումն այսօր մազահեռացման ամենաարդյունավետ մեթոդներից է համարվում, քանի որ ալեքսանդրիտային 755 նմ երկարության լաերային ճառագայթն ամենալավն է կլանվում մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից՝ քայքայելով այն։ Մազահեռացման այս մեթոդը ցուցված է մաշկի 1-3-րդ ֆոտոտիպին։
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումից հնարավորինս արդյունք քաղելու համար (մազածածկույթի նոսրացում) հարկավոր ենորոշակի քանակով և կանոնավոր միջակայքերով այցեր․ հստակ քանակ հնարավոր չէ նշել, սակայն որպես միջին քանակ նշում ենք 10 այցը՝ 30-45 օր միջակայքերով։
Լազերային մազահեռացման այցից առաջ հարկավոր է կարճացնել մազածածկույթը, որպեսզի այն չգերազանցի 1-2 մմ երկարությունը․ մազածածկույթի առկայությունը թույլ է տալիս մասնագետին ճիշտ կարգաբերել սարքը, ըստ մազի գույնի, հաստության և տեղակայման։
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը Վանաձորում բրազիլական, բժշկական Vydence Zye սարքով
Բրազիլական Vydence ընկերությունը համաշխարհային ամենամեծ լազերային հարթակն է, որն արտադրում է բժշկական տարատեսակ սարքեր։ Լազերային մազահեռացումն Optimum-ում համարվում է բժշկական ծառայություն և կատարվում է հավուր պատշաճի՝ բոլոր ցուցումներին և հակացուցումներին համապատասխան։

Հակացուցումներ
- հղիություն կամ կկ շրջան
- նախքան սեռահասունացման տարիք
- մաշկային բորբոքային կամ քրոնիկ հիվանդություններ (հատկապես սրված շրջան)
- օնկոլոգիական հիվանդություններ
- մաշկի մուգ ֆոտոտիպ կամ արևայրուքի առկայություն
- կելոիդային տիպի սպիագոյացման հակում
- ալերգիկ դրսևորումներ
- մաշկի տվյալ հատվածում վնասվածքների և քերծվածքների առկայություն
- սուր շնչառական հիվանդություններ, ջերմության առկայություն
- հակաբիոտիկների և ֆոտոզգայունություն ապահովող այլ դեղորայքի օգտագործում
Վանաձորում ալեքսանդրիտային մազահեռացման լավագույն առաջարկը՝ Optimum կլինիկայում
Ամբողջ մարմնի ալեքսանդրիտային մազահեռացման դեպքում կարող եք նվիրել դեմքի կամ թևատակերի մազահեռացում ընկերոջը։
Գրանցվել կարող եք զանգով՝ 098/096 32 31 15, ք․Վանաձոր, Տիգրան Մեծի 19:

